Օրը հարմար է հաջողություններն ամրապնդելու համար․ մարտի 10-ի աստղագուշակը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Խոյ

Այսօր խոյերին շատ բան է հաջողվում, հատկապես հավանական են սիրային և ստեղծագործական հաջողությունները: Կուրախացնեն երեխաները, աշակերտները: Հաղթանակներն ավելի շատ կլինեն, եթե դրանց նախորդել է ակտիվ համակարգային աշխատանք: Այդ դեպքում մեծանում է վաստակած պարգևը ստանալու, ինչ-որ մրցույթում հաղթանակ տանելու հավանականությունը: Նոր կարևոր գործեր սկսել խորհուրդ չի տրվում:

Ցուլ

Ցուլերին սպասվում է հագեցած և էներգատար շրջան, որին չի խանգարի նախապատրաստվել: Արժե միջոցները ձեռնարկել տնային իրավիճակը կայունացնելու, բնակարանի, անշարժ գույքի հարցը վերջնականապես պարզելու համար: Նոր գործի անցնելուն այսօր կարող է խանգարել ծուլությունը, չեզոքությունը, առօրյա գործերով զբաղվելու ցանկության բացակայությունը: Նախաձեռնող Ցուլերին կխանգարեն արտաքին հանգամանքները:

Երկվորյակ

Երկվորյակների մոտ օրը հարմար է հաջողություններն ամրապնդելու համար, թույլ է տալիս օգտվել նախկինում նվաճած վստահությունից և ճանաչվածությունից: Կարող է ավարտվել աշխատանքային փուլ, բավարարող արդյունք ստացվել համատեղ գործողություններից: Նոր գործերում ցանկալի է զգուշություն, գաղտնիություն, գործնականություն: Առաջին հերթին դա կարևոր է գործարարների, ֆինանսիստների և նրանց համար, ովքեր ակտիվորեն զբաղված են բարեկեցության հարցով:

Խեցգետին

Խեցգետիններին կարևոր է գնահատել կայունությունը: Այժմ անվտանգ չէ ջնջել արածը և սկսել զրոյից: Չարժե վատնել արժեքները՝ ինչպես նյութական, այնպես էլ այլ, օրինակ՝ ընկերությունը, համակրանքը: Արժե ավելի զգույշ վերաբերվել իրերին, տնտեսել միջոցները: Եթե ծրագրում եք անցում եկամտի, ֆինանսավորման այլ համակարգի, խորհուրդ է տրվում նոր ռազմավարություն մշակել, որպեսզի չխախտեք թանկ գնով ձեռք բերված բարեկեցությունը:

Առյուծ

Առյուծներին կուրախացնի իրադարձությունների կանխատեսելիությունը, ճիշտ հաշվարկների պտուղները քաղելու և իրերի ընթացքը վերահսկելու հնարավորությունը: Շատերն այսօր կօգտվեն վաստակած հաջողությունից և ճանաչումից, կարող են հպարտանալ իրենց նվաճումներով: Միևնույն ժամանակ, աստղերը խորհուրդ են տալիս ինքներդ ձեզ չհանգստացնել, չթուլանալ, քանզի առջևում բացառված չէ լարված շրջանը:

Կույս

Կույսերին աստղերը խորհուրդ են տալիս այս օրն օգտագործել նախապատրաստական աշխատանքների համար: Անցանկալի են ինտենսիվ շփումները, նոր ծանոթությունները, անհայտ ուղղություններով ուղևորությունները: Օրը հնարավորություն է տալիս ավարտելու խաղը կամ փորձարկումը, ամփոփելու միջանկյալ արդյունքները, ազատ ստեղծագործականից անցնելու ավելի պրակտիկ գործնական տրամադրվածության:

Կշեռք

Կշեռքներին աստղերը կօգնեն համոզվել իրենց հաջողակության և պահանջվածության մեջ: Այս օրը լավ կլինի անցկացնել հավատարիմ երկրպագուների, աշակերտների կամ համախոհների հետ, ովքեր երաշխավորված հավատարիմ կմնան ձեզ ցանկացած իրավիճակում: Վեճի, մրցույթի, դատական գործընթացի մասնակցելու պարագայում կարևոր է ամրապնդել ձեր ստացած առավելությունները: Չարժե հապշտապ ենթադրություններ անել:

Կարիճ

Կարիճներին խորհուրդ է տրվում վերանայել աշխատանքային և կարիերային ծրագրերը: Նույնիսկ եթե շատ դժգոհ եք ձեր կացությունից, չարժե կտրուկ փոխել նպատակը կամ աշխատանքը, հարաբերությունները խզել գործընկերների հետ: Շտապողականությունն անցանկալի է նաև նոր նախագծերի և կապերի հարցում: Չարժե շտապել ինչ-որ մեկին գործընկեր կամ մրցակից համարել, մրցակցություն հրահրել: Խորհուրդ է տրվում հետաձգել աշխատանքային պայմանագրի կնքումը:

Աղեղնավոր

Աղեղնավորները կարող են իրենց կայունության օր թույլ տալ: Այսօր ավելի լավ է չանցնել նոր գործերի, ծայրահեղ դեպքում կարելի է սահմանափակվել անհրաժեշտ նախապատրաստական աշխատանքներով: Այսօր շատ բան է որոշում ձեր անձնական հեղինակությունը. եթե ազդեցություն ունեք անհրաժեշտ շրջանակներում, ձեզ դժվար չի լինի ցանկացած հանգամանք շրջել ձեր օգտին: Կարելի է հույս ունենալ հին ընկերների, գործընկերների օգնության:

Այծեղջյուր

Այծեղջյուրներին խորհուրդ է տրվում ինչ-որ բան նախաձեռնելուց առաջ ստուգել իրենց պաշտպանվածությունը և սահմանները, համոզվել ապահովագրության, աջակցության առկայությանը: Անվտանգության երաշխիք կարող է դառնալ ընկերների առկայությունը, անձնական հեղինակությունը կամ փորձը: Եթե թարմացումներ և բարդ աշխատանքներ են տարվել, չի խանգարի գնահատել դրանց արդյունքը հուսալիության, օրինականության տեսանկյունից:

Ջրհոս

Օրը կհաստատի Ջրհոսների ճանաչվածությունն անհրաժեշտ շրջանակներում, ցույց կտա ընկերների և գործընկերների հետ փոխադարձ վստահության մակարդակը: Հաջող պահ է անձնական հարաբերությունների կայունացման համար: Ծրագրելով գործողություններ նոր ուղղությամբ՝ կարևոր է չխախտել արդեն հաստատված համակարգը: Վերանորոգումը, իրադրութան և ֆինանսական առաջնայնությունների փոփոխությունը կարող է ազդել իրերի գոյություն ունեցող կարգի վրա:

Ձկներ

Ձկներին աստղերը խորհուրդ են տալիս դրսևորել հետևողականություն, կատարողականություն, պատասխանատվություն և սկսկած գործը հասցնել ավարտին: Ցանկալի է խուսափել կտրուկ անդառնալի քայլերից, նյարդայնությունից, չանցնել նոր առաջադրանքների, քանի դեռ չեն լուծվել հները: Արագ արդյունքը կայուն չի լինի և հակառակը: Պատրաստվելով նոր գործերի՝ արժե ուշադրություն հատկացնել գործիքակազմին, տեխնիկային:




Լրահոս