
Արդեն տեղեկացրել ենք, որ Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ է նշանակվել իսպանացի մասնագետ Խոակին Կապարոսը:
ՀՖՖ պաշտոնական կայքը տեղեկացնում է, որ մարզչի հետ կնքվել է 1 տարվա պայմանագիր եւ այն ուժի մեջ կլինի մինչեւ 2021 թվականի նոյեմբերի 30-ը:
Հիշեցնենք, որ Կապարոսը մարզել է իսպանական մի շարք ակումբներ, այդ թվում Լա Կորունյայի «Դեպորտիվոն», անդալուզական «Սեւիլյան», վալենսիական «Լեւանտեն»: Հավելենք, որ Հայաստանի ազգային հավաքականի նոր բոսսը «Սեւիլյայի» ղեկին ամենաշատ հանդիպումներ անցկացրած մարզիչն է:
Էդմոն Մարտիրոսյան