Ռուսական կողմը դիվանագիտական կապուղիներով ԱՄՆ-ից տեղեկատվություն Է ստացել այն մասին, որ Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը մայիսին չի ժամանի Մոսկվա՝ Հայրենական մեծ պատերազմում հաղթանակի 75-ամյակի տոնակատարությանը:
Դա լրագրողներին հաստատել Է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, տեղեկացնում է ՏԱՍՍ-ը:
«Դիվանագիտական կապուղիներով մենք տեղեկատվություն ենք ստացել այն մասին, որ ԱՄՆ-ի նախագահը չի գա»,-ասել Է Կրեմլի ներկայացուցիչը: Նա նշել Է, որ ՌԴ-ի իշխանություններն առայժմ չգիտեն, թե Միացյալ Նահանգներն ինչ մակարդակով ներկայացված կլինի այդ միջոցառումներում: