Այսօր «Համահայկական ազգային համաձայնություն» անվան ներքո հանդես եկող մի խումբ մարդիկ Օպերայի շենքի դիմաց նստացույց են սկսել: Մասնակիցներից Աշոտ Աշոտյանը ArmLur.am-ի հետ զրույցում նշեց, որ դեմ են ինչպես նախկին իշխանությունների, այնպես էլ ներկաների քաղաքականությանը:
Վերջիններս պահանջում են նոր Սահմանադրություն ընդունել, իսկ մինչ այդ, հրավիրել նոր սահմանադիր ժողով և հասնել նոր Սահմանադրության հոդվածների համընդհանուր ընդունմանը:
Մանրամասները՝ ArmLur.am-ի տեսանյութում:
Լիդա Եղիազարյան, Հովսեփ Հովսեփյան