Ինչպես է կինը սպանել նորածնին և դին նետել աղբամանը. սարսափելի դեպքի մանրամասները

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Պարզվում է սեփական նորածնին սպանած և պոլիէթիլենային տոպրակում աղբամանը նետած կինը պատիժ չի կրել իր արարքի համար:

Նախ հիշեցնենք, որ 2018 թվականի փետրվարի 26-ին Մեծամոր քաղաքի աղբանոցներից մեկում նորածնի դի էր հայտնաբերվել՝ պոլիէթիլային տոպրակով փաթաթված:

Ավելի ուշ հայտնի էր դարձել, որ երեխային սպանել է մայրը՝ Պայծառ Եղոյանը:

Եվ ահա, մեղադրական եզրակացությունից ArmLur.am-ը տեղեկացավ, որ Պայծառ Եղոյանը, ամուսնացած լինելով, 2017թ. հունիս-հուլիս ամիսների ընթացքում սեռական հարաբերություն է ունեցել ինքնությունը չպարզված անձի հետ, հղիացել է:

Ընտանիքի սոցիալական ծանր վիճակի և արդեն իսկ ունեցած 4 երեխաներին պահելու միջոցներ չունենալու պատճառով հղիությունը, ինչպես նաև երեխայի ծնունդը նրա համար եղել են անցանկալի: Այդ պատճառով հղիության ընթացքում որևէ բժշկական կենտրոնի «կանանց կոնսուլտացիա» չի դիմել, որևէ բուժօգնություն չի ստացել և որոշել է երեխային ծննդաբերել գաղտնի` տան պայմաններում:

2018թ. փետրվարի 21-ի լույս 22-ի գիշերը` ժամը 02 :30-ի սահմաններում, տանը գտնվելով միայնակ և տեսնելով ծննդաբերության նախանշաններ, լոգարանում երեխայն սպանելու դիտավորությամբ, կանգնած դիրքով ծննդաբերել է արական սեռի կենսունակ երեխայի:

Նորածինը գլխի հատվածով` արգանդի բարձրությունից ընկել է լոգարանի սալիկապատ հատակին և ստացել է կյանքի հետ անհամատեղելի գանգուղեղային փակ բութ վնասվածքներ, որից հետո մայրը սպասել է մի քանի րոպե և տեսնելով, որ երեխան արդեն մահացել է՝ դին դրել է պոլիէթիլենային տոպրակի մեջ և նույն օրը գցել է Մեծամոր քաղաքի թիվ 23շ. բակում դրված աղբամանի մեջ:

Այդ ժամանակ կինը 37 տարեկան էր: Մեծամորում տարածված լուրերի համաձայն` կինը սոցիալապես անապահով է ապրում, բազմազավակ մայր է: Ըստ նույն խոսակցությունների` նրա երկու երեխաները մահացել են:

Եվ ահա, մանկասպան կինը դատարանի վճռով ազատության մեջ է: «Էրեբունի-Երևանի հիմնադրման 2800-ամյակի և Հայաստանի Առաջին Հանրապետության անկախության հռչակման 100-ամյակի կապակցությամբ քրեական գործերով համաներում հայտարարելու մասին» օրենքի կիրառմամբ քրեական գործի վարույթը կարճվել է, նրա նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցվել է:

Այսպիսով, բազմազավակ կինը կմնա ազատության մեջ, կխնամի իր անչափահաս երեխաներին,




Լրահոս