
Ֆրանսիայում ՀՀ դեսպանությունը հորդորում է այնտեղ ժամանակավոր բնակվող բոլոր ՀՀ քաղաքացիներին կապ հաստատել դեսպանության հետ եւ տեղեկություն տրամադրել իրենց առողջական վիճակի եւ գտնվելու վայրի մասին։ Այս մասին դեսպանությունը ֆեյսբուքյան էջում հայտարարություն է արել։
Հայտարարության մեջ, մասնավորապես, ասվում է.
«Հարգելի´ հայրենակիցներ,
Ելնելով Ֆրանսիայում նոր տիպի կորոնավիրուսի արագ տարածման արդյունքում ստեղծված ճգնաժամային իրավիճակից՝ Ֆրանսիայում Հայաստանի դեսպանությունը հորդորում է Ֆրանսիայում ժամանակավոր բնակվող բոլոր ՀՀ քաղաքացիներին կապ հաստատել դեսպանության հետ եւ տեղեկություն տրամադրել իրենց առողջական վիճակի եւ գտնվելու վայրի վերաբերյալ (անուն, ազգանուն, բնակության վայր, հեռախոսահամար)։
Վերոնշյալ տեղեկատվությունը կարող եք տրամադրել [email protected] էլեկտրոնային հասցեով, (+33) 753380239 հեռախոսահամարով կամ դեսպանության ֆեյսբուքյան էջի միջոցով։
Տեղեկացնում ենք նաեւ, որ նման տեղեկատվության տրամադրումը որեւէ պարտավորություն չի առաջացնում»։