
Մարտի 11-13-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Մարտի 14-ին շրջանների զգալի մասում, 15-ի գիշերն առանձին շրջաններում, ցերեկը Վայոց ձորում, Սյունիքում և Արցախում սպասվում են տեղումներ:
Քամին՝ հարավ-արևմտյան՝ 3-8 մ/վ:
Օդի ջերմաստիճանը 13-ի գիշերը կբարձրանա 2-4, 13-14-ի ցերեկը կնվազի 4-6 աստիճանով:
Երևան քաղաքում՝
Մարտի 11-13-ը, 15-ի ցերեկը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Մարտի 14-ին, 15-ի գիշերը սպասվում է անձրև։