ԼՈՒՐ ԿԱԴՐ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Լուսանկարն արվել է Շիրակի մարզում

Երեկ լարված իրավիճակ էր Շիրակի մարզում: Մարալիկի ծննդատանը հավաքվել էին մարզի Սառնաղբյուր, Ձիթհան, Քարաբերդ, Անիպեմզա եւ այլ գյուղերի բնակիչները, մասնավորապես՝ հղի կանայք, նրանց ամուսիններն ու հարազատները, որոնք պահանջում էին, որ Առողջապահության նախարարությունը թույլատրի Մարալիկի ծննդատանը ծննդօգնություն ցուցաբերել: Հղի կանայք դժգոհում էին, թե այս վիճակում ինչպես կարող են հասնել Գյումրի կամ Արթիկ, որպեսզի իրենց երեխաները Գյումրու ծննդատանը ծնվեն: Մարալիկի ծննդատան տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Անուշ Հովսեփյանն էլ իր հերթին ընդգծել է, որ այլեւս սարքավորումների խնդիր չունի ծննդատունը:

 

 

 

ՍՈՑԻԱԼԱԿԱՆ
ՀԱՐՑ. Կենսաթոշակի անցնելու համար ի՞նչ պետք է անի անձը: Ի՞նչ է անհրաժեշտ ներկայացնել:
Լուսյա Գրիգորյան (39 տարեկան, նկարչուհի)

ՊԱՏԱՍԽԱՆ. Հայտնում ենք, որ եթե անձը ձեռք է բերել կենսաթոշակի անցնելու իրավունք, ապա առաջին հերթին պետք է նախապատրաստի կենսաթոշակ նշանակելու համար անհրաժեշտ փաստաթղթերը եւ դիմի իր բնակության (հաշվառման) վայրի կեսաթոշակ նշանակող մարմին:
Այսպես, տարիքային կենսաթոշակ նշանակելու համար նա պետք է ներկայացնի`
1) դիմումը,
2) անձը հաստատող փաստաթուղթը,
3) հանրային ծառայությունների համարանիշը,
4) աշխատանքային uտաժը հաuտատող փաuտաթուղթը (աշխատանքային գրքույկը, անհրաժեշտության դեպքում` uտաժը հաuտատող այլ փաuտաթղթեր կամ արխիվային տեղեկանքներ),
5) uոցիալական վճար կատարած լինելու մաuին ծառայության տված տեղեկանքը (կամ այդ փաuտը հավաuտող վճարման հանձնարարագրեր, անդորրագրեր) կամ գործատուի (Հայաuտանյայց առաքելական uուրբ եկեղեցու եկեղեցականի դեպքում` Մայր Աթոռ uուրբ Էջմիածնի կաթողիկոuարանի) տված տեղեկանքը՝ աշխատավարձի չափի մաuին` ըuտ տարիների եւ ամիuների,
6) լուuանկար:
Կենսաթոշակ նշանակող ստորաբաժանումում նա լրացնում է աշխատակցի տրամադրած դիմումի ձեւը, որից հետո նրան է վերադարձվում դիմումի ծանուցումը, որտեղ նշվում է դիմումի գրանցման համարը, ընդունման ամսաթիվը, ընդունող աշխատակցի ազգանունը, անհրաժեշտության դեպքում` լրացուցիչ փաստաթղթեր ներկայացնելու ժամկետը:
Կենսաթոշակային համակարգի իրազեկման կենտրոն

 

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Կենսաթոշակ նշանակելու համար բնակության վայրի մասին տեղեկանք չի պահանջվում, բավարար են անձնագրում քաղաքացու անձնական տվյալների եւ նրա հաշվառման վայրի մասին նշում պարունակող էջերի պատճենները:’

 

 

 

ՎՃԱՐՈՒՄՆԵՐ

ՀԱՐՑ. Կազմակերպությունը արտերկրից փոստային առաքմամբ ներմուծում է ապրանքներ: Մաքսային օրենսդրությամբ արդյոք սահմանվո՞ւմ է որոշակի չափ, որի սահմաններում ապրանքի ներմուծման համար մաքսատուրք եւ հարկեր չեն հաշվարկվում եւ վճարվում:
Լամարա Արզումանյան (38 տարեկան, հաշվապահ)

ՊԱՏԱՍԽԱՆ. Քաղաքացու հարցին ի պատասխան՝ հայտնում ենք, որ Մաքսային միության մաքսային օրենսգրքի 80-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն` մաքսատուրքերը, հարկերը չեն վճարվում՝ բացառությամբ անձնական օգտագործման ապրանքների, մեկ առաքողի կողմից մեկ ստացողի հասցեով մեկ տրանսպորտային (փոխադրման) փաստաթղթով ապրանքների ներմուծման դեպքում, որոնց ընդհանուր մաքսային արժեքը չի գերազանցում 200 (երկու հարյուր) եվրոյին համարժեք գումարը:
Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտե

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Նշենք, որ որպես «անմաքս առեւտուր» մաքսային ընթացակարգով ձեւակերպված ապրանքների հայտարարատու կարող է հանդես գալ միայն այն անմաքս առեւտրի խանութի տիրապետողը, որտեղ նախատեսվում է իրականացնել այդ ապրանքների վաճառքը:




Լրահոս