
«Իրավունք» թերթը գրում է. «Իմ քայլի» քաղաքական կուլիսներում շրջանառվող խոսակցությունների համաձայն՝ հնարավոր է՝ ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Մխիթար Հայրապետյանը լքի Ազգային ժողովը:
Բայց սա ամենեւին էլ չի նշանակում, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը փորձում է ազատվել նրանից: Ըստ նույն աղբյուրների՝ Մ. Հայրապետյանին սպասվում է ոչ պակաս պատասխանատու պաշտոն: Թե ո՞ր արժանիքի համար, դժվար է ասել:
Այդուհանդերձ, հիշեցնենք, որ Մ. Հայրապետյանի հարազատ եղբայր Հայկ Ստվերն (Մխիթարյան) է Ն. Փաշինյանի բանաստեղծության հիման վրա գրել եւ կատարում հանրաքվեի «ԱՅՈ»-ի քարոզարշավի երգը»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում