Ով է վիրավորում ստացած անձը. նոր մանրամասներ Ալավերդիում հնչած կրակոցներից

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

2020 թվականի մարտի 9-ին՝ ժամը 17:00-ին, «Ալավերդու բժշկական կենտրոն» ՓԲ ընկերությունից Ոստիկանության Թումանյանի բաժին ահազանգ է ստացվել այն մասին, որ «աջ ազդրի կույր հրազենային վերք, աջ ազդոսկրի միջին երրորդականի բազմա­բե­կոր կոտրվածք» ախտորոշմամբ բժշկական կենտրոն է տեղափոխվել Լոռու մարզի Օձուն գյուղի բնա­կիչ: Վերջինս հայտարարել է, որ պայթյունի ձայն է լսել, որից հետո ազդրի շրջանում զգացել է ցավ: Այս մասին տեղեկացնում է Քննչական կոմիտեն:

ArmLur.am-ին դեպքից որոշ տեղեկություններ են հասել, ըստ մեզ հասած լուրերի մարտի 9-ին Ալավերդի քաղաքում մի խումբ երիտասարդների մեջ վիճաբանություն է եղել, որի հետևանքով Օձուն համայնքի բնակիչ 30-ամյա Արթուր Գևորգյանը ստացել է ոտքի շրջանում հրազենային վնասվածք:

Նույն լուրերի համաձայն՝ Արթուր Գևորգյանն իր շրջապատում երբևէ աչքի չի ընկել վատ վարքագծով:

Նշենք, որ  ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչության Թումանյանի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի (դիտավորությամբ առողջությանը ծանր վնաս պատճառելը) 1-ին մասով և ՀՀ քրեական օրենսգրքի 235-րդ հոդվածի (ապօրինի կերպով զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր ձեռք բերելը, իրացնելը, պահելը, փոխադրելը կամ կրելը) 1-ին մասով:

Դեպքի վայրի հարևանությամբ գտնվող կիսաքանդ շինության մեջ կատարված զննությամբ հայտնաբերվել է «Մակարով» տեսակի հրազեն:

Նախաքննությունը շարունակվում է:

Լիդա Եղիազարյան




Լրահոս