
Հայաստանում տոնական օրերին արդեն ավանդույթ է դարձել, որ ծաղիկների գները կտրուկ բարձրանում են : Եվ, եթե մի քանի օր առաջ հնարավոր է գնել մեկ վարդը 500 դրամով, ապա տոնական օրերին այդ նույն վարդի արժեքը դառնում է 1500 դրամ:
Եվ ահա, կանանց միջազգային օրվա՝ մարտի 8-ի նախօրեին գրանցվում է ծաղիկների գնի կտրուկ աճ, որը պահպանվում է, մինչև ապրիլի 7-ը: Որոշ ծաղիկներ վաճառվում են կրկնակի, անգամ՝ եռակի թանկ գնով:
ArmLur.am-ը թեմայի շուրջ հարցախույզ է իրականացրել, ծաղկավաճառներից փորձել է պարզել՝ այս տարի արդյոք գնաճ եղել է, թե ոչ, ինչով է դա պայմանավորված, շուկա՞ն է այդպես թելադրում, թե պարզապես ծաղկավաճառները փորձում են գերշահույթ ստանալ:
Մանրամասները՝ ArmLur.am-ի տեսանյութում:
Լիդա Եղիազարյան, Հովսեփ Հովսեփյան