
Հանրապետության նախագահի դիմումի հիման վրա մի շարք օրենքների որոշ հոդվածների Սահմանադրության համապատասխանության հարցի քննությունը Սահմանադրական դատարանը որոշել է անցկացնել 2020 թվականի մարտի 17-ին՝ բանավոր ընթացակարգով։ Այս մասին հայտնում է ՍԴ աշխատակազմի ղեկավար Էդգար Ղազարյանը:
Սահմանադրական դատարանի նիստերին մասնակցել ցանկացողները պետք է ներկայանան անձը հաստատող փաստաթղթով։