Վերաքննիչ քրեական դատարանը դատավոր Ալեքսանդր Ազարյանի նախագահությամբ բավարարել է «5-րդ ալիք» հեռուստաընկերության սեփականատեր Արմեն Թավադյանի կալանքի ժամկետը երկարացնելու որոշման դեմ պաշտպանների բողոքը։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց Թավադյանի պաշտպան Հովհաննես Խուդոյանը՝ հավելելով, որ Արմեն Թավադյանն ազատ կարձակվի:
Արմեն Թավադյանը կալանքի տակ է գտնվում 2019 թվականի դեկտեմբերից:
2020 թվականի փետրվարի 19-ին Երևանի ընդհանուր իրավասության դատարանը՝ դատավոր Մնացական Մարտիրոսյանի նախագահությամբ, բավարարել է կալանքի ժամկետը ևս երկու ամսով երկարացնելու մասին ՀՔԾ քննիչի միջնորդությունը։ Պաշտպանները դատարանի այս որոշման դեմ բողոք է ներկայացրել, ինչը մակագրվել է Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Ալեքսանդր Ազարյանին: