ՀՀ-ում ՌԴ արտակարգ և լիազոր դեսպանն այցելել է Ռազմական համալսարան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Մարտի 10-ին ՀՀ-ում ՌԴ արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինն ու դեսպանության ռազմական և ռազմաօդային կցորդ, գնդապետ Անդրեյ Գրիշչուկն այցելել են ՀՀ ՊՆ Վազգեն Սարգսյանի անվան ռազմական համալսարան: Հյուրերին ընդունել է համալսարանի պետ, գնդապետ Խաչատուր Խաչատրյանը:

ՌԴ դեսպանը և ռազմական կցորդը շրջել են ռազմաուսումնական հաստատությունում, ծանոթացել ռազմական համալսարանի  ուսումնական ծրագրերին և կրթական պայմաններին:

Համալսարանի դասախոսական կազմի և կուրսանտների հետ հանդիպման ընթացքում Սերգեյ Կոպիրկինը ներկայացրել է ՌԴ արտաքին քաղաքականության ուղենիշները, Սիրիայի Արաբական Հանրապետությունում տիրող իրավիճակը, պատասխանել ունկնդիրների հարցերին:




Լրահոս