Շրջակա միջավայրի պաշտպանության և գյուղատնտեսության նախարարի տեղակալ Յուրի Նոզաձեի մոտ կորոնավիրուս է հաստատվել, այս մասին հայտնում են վրացական լրատվամիջոցները :
Ինչպես հայտնել են Վրաստանի Շրջակա միջավայրի պաշտպանության և գյուղատնտեսության նախարարությունից, Նոզաձեն ինքնամեկուսացված էր, քանի որ իր ընտանիքի անդամի մոտ էլ էր հաստատվել վարակը։ «Անցած ուրբաթ օրն անցկացված նախնական հետազոտության արդյունքները բացասական էին, թեև փոխնախարարը շարունակում էր մնալ ինքնամեկուսացված»,- ասվում է հաղորդագրության մեջ: