
Րոպեներ առաջ Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը կորոնավիրուսը հայտարարեց համաշխարհային համաճարակ։
Կազմակերպության գլխավոր տնօրեն Թեդրոս Գեբրեսիուս կոչ արեց կառավարություններին առավել համակարգված և արդյունավետ քայլեր ձեռնարկել սեփական քաղաքացիների առողջությունը պահպանելու համար:
«Յուրաքանչյուր պետություն կարող է իր ներդրումն ունենալ համաճարակի դեմ պայքարում»,- նշեց նա: