ԼՈՒՐ ԿԱԴՐ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Լուսանկարը՝ համացանցից

Մտահոգիչ է, թե ինչու են գործարաններում կանայք շահագործվում. աշխատանքային ժամերն ու օրակարգը բավականին խիստ են:

 

 

 

ՎՃԱՐՈՒՄՆԵՐ
ՀԱՐՑ. Ուզում եմ իմանալ` ԵՏՄ անդամ պետություններից Հայաստանի Հանրապետություն ներմուծվող ապրանքների մասով ակցիզային հարկով հարկման բազա որն է համարվում:
Տիգրան Ֆեռոյան (41 տարեկան)

ՊԱՏԱՍԽԱՆ. Քաղաքացու հարցին ի պատասխան` հայտնում ենք, որ ԵՏՄ անդամ պետություններից Հայաստանի Հանրապետություն ներմուծվող ապրանքների մասով ակցիզային հարկով հարկման բազա է համարվում ապրանքների արժեքը, որը որոշվում է «Անուղղակի հարկերի հաշվարկման եւ վճարման առանձնահատկությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով, կամ ապրանքների քանակը (ծավալը)` արտահայտված «Ակցիզային հարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված չափման բնաիրային միավորներով:
Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտե

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». ՀՀ ներմուծվող, ակցիզային հարկով հարկման ենթակա ապրանքների համար օրենքով սահմանված կարգով հարկ վճարող անձանց կողմից ակցիզային հարկը վճարվում է ներմուծման օրվանից՝ տասն օրվա ընթացքում` Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով:

 

 

 

ՀԱՇՄԱՆԴԱՄՈՒԹՅՈՒՆ

ՀԱՐՑ. Եթե անձն ունի առողջական խնդիրներ, ապա ի՞նչ փաստաթուղթ է անհրաժեշտ ներկայացնել, որպեսզի նա ձեռք բերի հաշմանդամության կարգ: Ուզում եմ իմանալ՝ ինչի հիման վրա է իրականացվում անձի բժշկասոցիալական փորձաքննությունը:
Ստելլա Դանիելյան (62 տարեկան, տնային տնտեսուհի)

ՊԱՏԱՍԽԱՆ. Ս. Դանիելյանի հարցին ի պատասխան՝ տեղեկացնում ենք, որ բժշկասոցիալական փորձաքննությունը իրականացվում է հանձնաժողովի նախագահին ներկայացված՝ անձի կամ նրա օրինական ներկայացուցչի գրավոր դիմումի հիման վրա` ներկայացնելով անձի անձնագիրը: Եթե դիմումատուն օրինական ներկայացուցիչն է, ապա ներկայացնում է նաեւ իր անձնագիրը:
Բժշկասոցիալական փորձաքննության դիմումին կցվում են հիվանդության, վնասվածքի, խեղման հետեւանքով օրգանիզմի կայուն ֆունկցիաների խանգարումով պայմանավորված առողջության խաթարումը հաստատող բժշկական փաստաթղթերը, իսկ առաջին անգամ դիմելու դեպքում` նաեւ բուժում կամ սպասարկում իրականացնող բժշկական կազմակերպության կողմից սահմանված կարգով տրված ուղեգիրը (088 ձեւ): Հիմք՝ Հայաստանի Հանրապետության կառավարության 02.03.06 թվականի թիվ 276-Ն որոշմամբ հաստատված կարգի 10-րդ կետ:
Կենսաթոշակային համակարգի իրազեկման կենտրոն

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Նշենք, որ անձին հաշմանդամության կարգ տրամադրում են բժշկասոցիալական փորձաքննության ոլորտում իրավասու պետական մարմինները` ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության ՀՀ բժշկասոցիալական փորձաքննության գործակալության (ԲՍՓ) կառուցվածքային ստորաբաժանումները (փորձաքննական բաժին, վերականգնողական ծրագրերի բաժին) եւ տարածքային մարմինները` բժշկասոցիալական փորձաքննական հանձնաժողովները (ԲՍՓՀ):




Լրահոս