
Թուրինի «Յուվենտուսի» պաշտոնական կայքը տեղեկացնում է, որ թիմի իտալացի պաշտպան Դանիելե Ռուգանին կորոնավիրուս COVID-19-ի թեստ է անցել, որը եղել է դրական:
Իտալիայի գործող չեմպիոնների ճամբարում այժմ փորձում են գտնել եւ մեկուասացնել այն մարդկանց, ովքեր շփում են ունեցել Ռուգանիի հետ:
Հավելենք, որ Իտալիայում կորոնավիրուսով վարակվածների թիվը գերազանցում է 12 հազարը, իսկ մահացությունների թիվը` 800-ը:
Հիշեցնենք, որ Իտալիայում բոլոր սպորտային իրադարձությունները դադարեցված են անորոշ ժամանակով:
Էդմոն Մարտիրոսյան