Կայացան Չեմպիոնների լիգայի խաղարկության 1/8 եզրափակչի պատասխան հանդիպումներից երկուսը:
Անգլիական «Լիվերպուլը», որը առաջին խաղում «Վանդա Մետրոպոլիտանո» մարզադաշտում 0:1 հաշվով զիջել էր Մադրիդի «Ատլետիկոյին, սեփական դաշտում «Էնֆիլդ Ռոուդում» ընդունեց Չոլո Սիմեոնեի տղաներին եւ կարողացավ հաղթել 1:0 հաշվով ու խաղը տեղափոխել լրացուցիչ ժամանակ: Հանդիպման հաշիվը 43-րդ րոպեին բացեց Ջորջինյո Վեյնալդումը: Լրացուցիչ ժամանակի 94-րդ րոպեին Յուրգեն Կլոպի թիմը խաղի ընդհանուր հաշիվը դարձրեց 2:1: Գոլի հեղինակ դարձավ Ռոբերտո Ֆիրմինոն:
Մերսիսայդյան ակումբի ուրախությունը երկար չտեւեց. Ֆիրմինոյի գոլից 3 րոպե անց «հնդկացիների» կիսապաշտպան Մարկոս Լյորենտեն վերականգնեց հաշվի հավասարությունը: Լրացուցիչ առաջին խաղակեսի վերջին վայրկյաններին Լյորենտեն իր հաշվին նաեւ դուբլ գրանցեց, իսկ խաղի վերջնական հաշիվը ամրագրվեց 120+1‘-րդ րոպեին Ալվարո Մորատայի կողմից:
Այսպիսով «Ատլոտիկո Մադրիդը» հաղթեց ընդհանուր 4:2 հաշվով եւ նվաճեց 1/4 եզրափակչի ուղեգիր:
Մյուս խաղը կայացավ Փարիզում, որտեղ տեղի ՊՍԺ-ն 2:0 հաշվով հաղթեց գերմանական «Բորուսիա Դորտմունդին» եւ դուրս եկավ 1/4 եզրափակիչ: Փարիզցիներից մեկական անգամ աչքի ընկան Նեյմարն(28‘) ու Խուան Բերնատը(45+1‘): Առաջին խաղում ֆրանսիական ակումբը զիջել էր Լուսյեն Ֆավրի թիմին 1:2 հաշվով:
Ավելի վաղ 1/4 եզրափակչի ուղոգիր էին նվաճել նաեւ իտալական «Ատալանտան» ու գերմանական «Լեյպցիգը»:
Էդմոն Մարտիրոսյան