
Նոր կորոնավիրուսի 3 նոր դեպքի մասին հայտարարելուց հետո համացանցում տարածվել է, իբր «Հետազոտության ընթացքում եւս 3 անձի մոտ է հայտնաբերվել»: Այս մասին հայտարարություն է տարածել Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի խոսնակ Ալինա Նիկողոսյանը։
«Այս «ինֆորմացիան» սկսել են արտատպել նաեւ լրատվամիջոցները:
Հարգելի ֆեյսբուքյան օգտատերեր, կոչ ենք անում հանրության շրջանում ավելորդ խուճապ չառաջացնել եւ ունենալ պատասխանատվության զգացում:
Այս պահին ընդհանուր առմամբ Հայաստանում առկա է 4 դեպք, որից մեկի մասին հայտարարվել է մարտի 1-ին եւ 3-ը` մարտի 11-ին:
Հետեւե’ք միայն պաշտոնական լրահոսին»,-ասված է հայտարարության մեջ: