
Կորոնավիրուսի պատճառով Նորվեգիան չեղարկում է ՆԱՏՕ-ի հետ համատեղ զորավարժությունները:
Զորավարժությունը, որը մեկնարկել էր մարտի 2-ին , պետք է շարունակվեին մինչև մարտի 18-ը, այսօր նախատեսված էին դաշտային զորավարժություններ շուրջ 15 հազար զինվորականների մասնակցությամբ՝ ինչպես Նորվեգիայից, այնպես էլ ՆԱՏՕ-ի անդամ այլ երկրներից:
«Կորոնավիրուսի տարածումը վերահսկողությունից դուրս է եկել, մենք նախընտրում ենք պահպանել բանակի մարտունակությունը, որպեսզի հնարավորություն ունենանք հանրությանը աջակցելու սպասվող բուռն ժամանակահատվածում», – հայտարարել է Նորվեգիայի ռազմական գերատեսչությունը: