Կորոնավիրուսով վարակված վերջին երեք մարդիկ ժամանել են Իտալիայից, ժամանման պահին ոչ մի գանտատ չեն ունեցել, բայց գտնվել են մեր հսկողության տակ: Այս մասին այսօր կառավարության նիստում նշեց Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը:
«Իրականացվել են մեկուսացման աշխատանքներ իրենց բնակավայրերում՝ մեծաթիվ մարդկանց, միգուցե նրանց միջեւ կրկին տեղի ունենա մեկուսացում: Մնացած միջոցառումները շարունակվում են, օդանավակայանում հատուկ քարտերի լրացում, ավելի ուշադրություն այդ երկրների նկատմամբ», – նշեց նա:
Մանրամասները՝ տեսանյութում