
Երեկ պարզ դարձավ, որ Հայաստանում կորոնավիրուսով վարակման երեք նոր դեպք է գրանցվել եւ նրանցից մեկը բնակվում է Արմավիրի մարզի Էջմիածին քաղաքում:
Եվ ահա, երեկվանից այնտեղ խուճապային իրավիճակ է, իսկ այն տարածքն էլ, որտեղ ըստ էության, բնակվել է կինը, շրջափակված է: Ավելին, ArmLur.am-ին տեղեկություններ հասան, թե այսօր Էջմիածնի բոլոր դպրոցներից երեխաներին տուն են ուղարկում:
Մեր տեղեկություններով, նաեւ առհասարակ մանկապարտեզներին ախտահանիչ միջոցներ են բաժանվել՝ ասելով, թե երեխաներին ներս թողնելուց առաջ նրանց ձեռքերը պետք է ախտահանվեն դրանցով:
Սյունէ Համբարձումյան