«Յուվենտուսի» ֆուտբոլիստները մեկուսացվել են. «Լիոնի» դեմ խաղը հարցականի տակ է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Արդեն տեղեկացրել ենք, որ Թուրինի «Յուվենտուսի» ֆուտբոլիստ Դանիելե Ռուգանիի մոտ հայտնաբերվել է COVID-19 կորոնավիրուս: Ֆուտբոլիստը եղել է պահեստայինների նստարանին օրեր առաջ կայացած «Յուվենտուս» – «Ինտեր» (2:0) հանդիպման ժամանակ: Այս առիթով միլանյան թիմը արդեն հանդես է եկել պաշտոնական հայտարարությամբ եւ նշել, որ թիմի բոլոր ֆուտբոլիատները, մարզչական շտաբն ու անձնակազմը մեկուսացված են: Նման կերպ են վարվել նաեւ «Ծեր Սինյորայի» ճամբարում: Ֆուտբոլիստները մեկուսացված պետք է մնան 14 օր, ինչը նշանակում է, որ թուրինյան ակումբը չի կարողանա մասնակցել մարտի 17-ին կայանալիք Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակչի «Օլիմպիկ Լիոնի» դեմ պատասխան խաղին: Եվրոպա լիգայի 1/8 եզրափակչի «Ինտեր» – «Խետաֆե» հանդիպումը չեղարկված է եւ պարզ չէ կկայանա արդյո՞ք թե ոչ: Հիշեցնենք, որ Իտալիայում բոլոր սպորտային միջոցառումները հետաձգված են անորոշ ժամանակով: Երկրում կորոնավիրուսով վարակվածների թիվը հասնում է մինչեւ 12 հազարի:

Էդմոն Մարտիրոսյան




Լրահոս