«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացրել էր, որ մարտի 23-ին ԵՊՀ-ում թեժ է լինելու, քանի որ սպասվում է ռեկտորի ընտրություն: Ըստ մեր տեղեկությունների` առաջադրված 5 թեկնածուներն այդքան էլ իշխանությունների սրտովչեն, ինչի համար էլ, հնարավոր է, այդ օրըորեւէ թեկնածուի ներկայացված ծրագիր հավանության չարժանանա, ռեկտոր ոչ ոք չընտրվի, եւ տապալվի գործընթացը:
Հիշեցնենք, որ առաջադրվել են Վահրամ Դումանյանը, որը ֆիզիկամաթեմատիկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր է, ԵՊՀ ինֆորմատիկայի եւ կիրառական մաթեմատիկայի ֆակուլտետի դեկան (ԵՊՀ ինֆորմատիկայի եւ կիրառական մաթեմատիկայի ֆակուլտետի կողմից), Վահե Հովհաննիսյանը, որը իրավաբանական գիտությունների դոկտոր է, պրոֆեսոր, ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի քաղաքացիական դատավարության ամբիոնի վարիչ (ինքնաառաջադրմամբ), Ռուբեն Մելքոնյանը՝ պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, ԵՊՀ արեւելագիտության ֆակուլտետի դեկան (ԵՊՀ արեւելագիտության ֆակուլտետի կողմից), Պավել Գեւորգյանը՝ ֆիզիկամաթեմատիկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, Մոսկվայի պետական մանկավարժական համալսարանի մաթեմատիկական անալիզի ամբիոնի վարիչ (ինքնաառաջադրմամբ) եւ Աշոտ Սաղյանը՝ քիմիական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, ԵՊՀ ֆարմացիայի ինստիտուտիտնօրենի պաշտոնակատար (ԵՊՀ ֆարմացիայի ինստիտուտիկողմից):
Նշենք, որ «Երեւանի պետական համալսարան» հիմնադրամի ռեկտորիընտրությունըտեղի է ունենալու 2020թ. մարտի 23-ին՝ ժամը 11:00-ին, Երեւանի պետական համալսարանի գիտական խորհրդի նիստերի դահլիճում: ԵՊՀ մեր աղբյուրները փոխանցում են, որ վերջին երկու թեկնածուների առաջադրումը բոլորի համար անակնկալ է եղել, ու, կարելի ասել, նրանք անհայտ կերպարներ են համալսարանականների համար: Եւ լուրեր կան, որ ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանն է ինչ-որ կերպ սատարում Աշոտ Սաղյանին, թեեւ նա բացահայտ ոչինչ չի անում ու ի տես բոլորի քայլեր է անում, թե իբրեւ հետաքրքրված չէ ինքնավար բուհի ռեկտորի ընտրության հարցով: Ու իրավիճակը եթե մնա այնպիսին, ինչպիսին եղել է մի քանի օր առաջ, ապա հնարավոր է՝ռեկտորի ընտրությունն այդպես էլ իրականություն չդառնա: Իսկ թե ինչ կփոխվի մինչեւ մարտի 23-ը, դժվար է ասել:
Սոնա Գրիգորյան