ՏԵՍԱՆՅՈՒԹ. Նոր զարգացումներ սահմանադրական փոփոխությունների մասով. ինչ նախագիծ կլինի

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ սահմանադրական փոփոխությունների հանձնաժողովն արդեն 2 նիստ է անցկացրել: Ինչպես հայտնի է, այս ընթացքում ձեւավորվել են 4 աշխատանքային խումբեր, որոնք, ընդհանուր հանձնաժողովից զատ, նաեւ առանձին քննարկումներ են ունենում:

Եվ, ըստ էության, արդեն պարզ է, որ սպասվող փոփոխությունները բավականին ընդգրկուն են լինելու: Օրինակ, մեր տեղեկություններով՝ փակ հանդիպումների ժամանակ քննարկվող հարցերը եւս լայն են լինում՝ հանրաքվեների անցկացման հնարավորությունները մեծացնելը, խորհրդարանական կայուն մեծամասնությանը վերաբերող օրենքի կետը փոփոխելը եւ քվեարկողների տարիքային շեմն իջեցնելու հարցը։ Սակայն թե քննարկումներն ինչի կհանգեցնեն, դեռ հայտնի չէ:

Հավելենք, որ փետրվարին ձեւավորված հանձնաժողովի նախագահը Մարդու իրավունքների եվրոպական դատարանում Հայաստանի ներկայացուցիչն է: Վարչապետի որոշման համաձայն՝ սահմանադրական փոփոխությունների հայեցակարգը պետք է պատրաստ լինի ապրիլին, իսկ բուն նախագիծը՝ մինչեւ սեպտեմբերի 1-ը: Սակայն, մեր տեղեկություններով, առաջիկայում ժամկետները կարող են վերանայվել, քանի որ հանձնաժողովի անդամները մտավախություն ունեն, թե այդ կարճ ժամանակահատվածում չեն կարողանա պատշաճ նախագիծ ներկայացնել:

Մանրամասները՝ տեսանյութում:




Լրահոս