Կոնգրեսում ԱՄՆ 23 նահանգի 75 ներկայացուցիչներ նամակ են ուղարկել Ներկայացուցիչների պալատի Հատկացումների հանձնաժողովի արտաքին գործառնությունների ենթահանձնաժողովին 100 մլն դոլար տրամադրելու Հայաստանին, 1.5 մլն դոլար՝ Արցախին, այս մասին տեղեկացնում է ԱՄՆ Հայ դատի հանձնախումբը:
Արցախի համար 1.5 մլն դոլարի աջակցության հետ կապված նշվում է, որ այն պետք է նախատեսվի ականազերծման և ականի պայթյունից տուժածների վերականգնողական աշխատանքների համար: Հայաստանի համար նշված 100 միլիոն դոլարը պետք է ուղղվի տնտեսական, կառավարման, օրենքի գերակայության և անվտանգությանն աջակցելուն:
Նամակում կոչ է արվում կասեցնել ԱՄՆ-ի ռազմական օգնությունն Ադրբեջանին, քանի դեռ չեն դադարեցվել Հայաստանի և Արցախի դեմ հարձակումները:
Հայ դատի հանձնախումբը շնորհակալություն է հայտնել նամակի տակ ստորագրած բոլոր կոնգրեսականներին ՝ աջակցելու Հայաստանին ու Արցախին, որոնք իրենց ներդրումն ունեն խաղաղության ու ժողովրդավարության մեջ: