Արդեն մի քանի ամիս է` լարված իրավիճակ է ստեղծվել Երևանի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում գործող «Գրադարանային համակարգ» ՀՈԱԿ-ում։
Գրադարանի աշխատակիցներից Գայասնե Ղալաչյանը ArmLur.am-ի հետ զրույցում հայտնեց, որ գրադարանի նորանշանակ տնօրենը անհիմն պատճառներով գրադարանի ողջ անձնակազմին աշխատանքից ազատել է:
«Աշխատակիցների հետ խոսում է անհարգալից ձևով, վիրավորանքներով: Ամուսինը մտել է գրադարան, ահաբեկում է, ասում է՝ ոտքներդ կջարդեմ»,-ասաց նա:
ArmLur.am-ը զրուցել է նաև Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի կենտրոնական գրադարանի նորանշանակ տնօրեն Անուշ Գալաստյանի հետ:
Մանրամասները՝ ArmLur.am-ի տեսանյութում:
Լիդա Եղիազարյան, Հովսեփ Հովսեփյան