Հայաստանում երկկողմանի թոքաբորբից երիտասարդ կին է մահացել. նոր մանրամասներ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ըստ մամուլում շրջանառվող լուրերի՝ Մարտի 8-ին «Մարտունի» Բժշկական կենտրոն է տեղափոխվել 23-25 տարեկան կին՝ երկկողմանի թոքաբորբով։ Նույն օրը հիվանդը տեղափոխվել է «Էրեբունի» Բժշկական կենտրոն, որտեղ կինը մահացել է։

ArmLur.am-ը առողջապահության նախարարությունից փորձեց հետաքրքրվել, թե ինչ ախտանշաններ է ունեցել հիվանդը, արդյո՞ք կորոնավիրուսով վարակված լինելու կասկած եղել է, թե՞ ոչ:

Մեր հարցմանն ի պատասխան՝ առողջապահության նախարարությունից հայտնեցին, որ սպասում են փորձագետների պատասխանին: Այս պահին ոչինչ ասել չեն կարող:

Հավելենք, որ կորոնավիրուսով վարակման դեպքերից մեկի մասին հայտարարվել է մարտի 1-ին և 3-ը` մարտի 11-ին: Այս պահի դրությամբ 10 անձ մեկուսացվել է հատուկ պահման վայրում, որտեղ արդեն մեկուսացված էին ևս 88 հոգի։

Լիդա Եղիազարյան




Լրահոս