Մեծ խնդիրներ՝ գյուղատնտեսության համար. հոնենիները ծաղկել են, սակայն անձրեւներ չկան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Տավուշի մարզում տեւական ժամանակ է, ինչ տեղումներ չկան: Անցած ձմեռն անձյուն էր, հիմա՝ գարնան սկզբին, անձրեւներ չկան: Գյուղերի շրջակա աղբյուրները ցամաքել են, կամ դրանց ջուրը խիստ նվազել է, ինչի հետեւանքով բնակավայրերին խմելու ջրի մատակարարման գործում դժվարություններ են առաջացել: Նոյեմբերյանի տարածաշրջանի սահմանամերձ Ոսկեվան գյուղում վերջին անգամ անձրեւ տեղացել է 2019թ.օգոստոսի 31-ին, այստարվաձմռանըձյունչիտեղացել:

Ոսկեվան եւ դրա հարեւան սահմանամերձ Բաղանիս գյուղում աշնանացան ցորենի եւ աշնանացան գարու ցանքատարածություններում սերմերը չեն ծլել, գյուղացիների չարչարանքն ու ծախսերն իզուր են եղել: Նոյեմբերյանի տարածաշրջանում հոնենիները ծաղկել են, սակայն տեղումների բացակայության պատճառով գետնին կանաչ չի ծլել: Գյուղացիները կերի պակասի պատճառով հարկադրված մորթում են խոշոր եղջերավոր անասունների մի մասը: Տարին սկսվել է երաշտով, ինչը գյուղատնտեսության համար մեծ խնդիրներ է ստեղծել:




Լրահոս