Տավուշի մարզում քիչ աշնանացան է արվել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

2019թ.փետրվարի 6-ին Հայկ Չոբանյանը ստանձնեց Տավուշի մարզպետի պաշտոնը: Մարզպետ նշանակվելուց հետո Չոբանյանը պարբերաբար հայտարարում էր, որ մարզի գյուղերում ոչ մի մետր հող չպետք է անմշակ մնա, պետք է ցորեն ցանվի: «Ժողովուրդ» օրաթերթը դիմել է Տավուշի մարզպետարան` հարցնելով, թե Տավուշի մարզում 2019թվականին ինչքան աշնանացան է արվել, որքան ցորեն է ցանվել 2018թվականին:

Մարզպետարանից հայտնել են, որ, ըստ ՀՀ վիճակագրական կոմիտեի Տավուշի մարզային գործակալության նախնական տվյալների՝ 2019թ. մարզում կատարվել է 3326.6 հա աշնանացան ցորենի եւ աշնանացան գարու ցանք: Վերջնական տվյալները ամփոփվելու են «Ցանքերի եզրափակիչ հաշվառման արդյունքները Տավուշի մարզում 2020թ. հունիսի 1-ի դրությամբ» հաշվետվությամբ: 2018 թվականին մարզում կատարվել է 4150.4 հա աշնանացան:

Ոսկան Սարգսյան




Լրահոս