Կրեմլում նշել են 2024 թվականի ընտրություններին Պուտինի մասնակցության պայմանները

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Վլադիմիր Պուտինի մասնակցությունը նախագահի ընտրություններին, որոնք նշանակված են 2024 թվականին, կախված կլինի մի քանի գործոններից: Այդ մասին ասել Է պետության ղեկավարի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, հայտնում է ՌԻԱ Նովոստին: Մասնավորապես համաշխարհային տնտեսության վիճակից, կորոնավիրուսի հետեւանքներից եւ տարածաշրջանային հակամարտություններից, ճշտել Է նա:

«Աշխարհում տիրող իրադրությունը լավ հայտնի Է, այն շատ ու շատ անհանգիստ Է, եթե չասենք չափազանց մրրկային»,- արձանագրել Է Կրեմլի ներկայացուցիչը: Նրա խոսքով՝ «նման ոչ դյուրին տարիներին որոշ երկրներ որոշումներ են ընդունել գործող նախագահի համար այնուհետեւ Էլ իր ճանապարհին մնալու հնարավորության մասին»: «Այս ոչ դյուրին տարիներին վիթխարի նշանակություն ունի իշխանության կայունությունը, իշխանության հաստատունությունը, իշխանության հետեւողականությունը»,- ընդգծել Է Պեսկովը: «Ըստ երեւույթին դրանով Էլ ղեկավարվել Է Տերեշկովան, դա եղել Է նրա փաստարկումը, որին համաձայնել Է նախագահ Պուտինը»:




Լրահոս