Պլաստիկ շշերը, տոպրակները` ջրերի հիմնական աղտոտիչներ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Մարտի 19-ին ԱԺ տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության եւ բնապահպանության հարցերի մշտական հանձնաժողովում կքննարկվի «Առեւտրի եւ ծառայությունների մասին» ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին նախագիծը: Այն խորհրդարանին ներկայացնելու է կառավարությունը: Այսպես, 2022 թվականի հունվարի 1-ից կարգելվի առեւտրի օբյեկտներում վաճառողի կողմից թաղանթի մինչեւ 50 միկրոն հաստությամբ պոլիէթիլենային պարկերի եւ տոպրակների վաճառքը:

Ըստ Շրջակա միջավայրի նախարարության՝ թաղանթի մինչեւ 50 միկրոն հաստությամբ պոլիէթիլենային տոպրակների օգտագործման միջին ժամանակահատվածը 10-15 րոպե է, իսկ բնության մեջ դրա քայքայման համար անհրաժեշտ է ավելի քան 400 տարի: Պարզվում է՝ օգտագործված պոլիէթիլենային փաթեթներով եւ դրանց մնացորդներով աղտոտված են Երեւանի, Գեղարքունիքի, Լոռու, Արմավիրի, Կոտայքի եւ Շիրակի մարզերի ջրավազանների մոտակայքում գտնվող տարածքները: Ըստ ԵԱՀԿ-ի գնահատականի՝ պլաստիկ տարաները, շշերը եւ տոպրակները հանդիսանում են Հայաստանում ջրերի հիմնական աղտոտիչները:

Ուսումնասիրությունների եւ վերլուծությունների արդյունքների համաձայն՝ հանրապետությունում տարեկան արտադրվում է մոտ 12 հազար տոննա պոլիէթիլենային փաթեթ: ՀՀ-ում առկա մոտ 1 մլն տնային տնտեսություններիկողմից օրական սպառվում է առնվազն 1-2 պոլիէթիլենային տոպրակ, տարեկան՝ մոտ 3600-4000 տոննա պոլիէթիլենային տոպրակի արտադրություն: Շրջակա միջավայրի նախարարությունը վստահեցնում է, որ գումարային առումով տնտեսվարողների մոտ կառաջանա արտադրության ծավալների մոտ 30 տոկոս կրճատում:

Պոլիէթիլենային տոպրակները պետք է փոխարինվեն թղթե տոպրակներով:




Լրահոս