ՏԵՍԱՆՅՈՒԹ. Շլացուցիչ փայլ. 40-ն անց ամենականացի աստղերը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթը կանանց միամսյակի կապակցությամբ ընթերցողներին է ներկայացնում հայկական շոու-բիզնեսի կանանց մասին շարքեր: Այս անգամ անդրադառնում ենք 40-ն անց ամենականացի հայտնիներին, որոնք տարիների ընթացքում չեն կորցրել իրենց հմայքն ու փայլը: Ընդ որում, տվյալ դեպքում խոսքը ոչ միայն արտաքին, այլեւ ներքին փայլի մասին է: Չէ՞ որ կինը գրավիչ է, երբ արտաքինը ներդաշնակ է ներքինի հետ:

Լուիզա Ղամբարյան

Հ.Ղափլանյանի անվան պետական դրամատիկական թատրոնի դերասանուհի Լուիզա Ղամբարյանը տարիներ շարունակ մնում է հայկական շոու-բիզնեսի ամենականացի կերպարներից մեկը: Պատահական չէ, որ ֆիլմերում եւ սերիալներում նրան բաժին են ընկնում հենց կանացի գլխավոր կերպարներ, որոնց համար բոլոր տղամարդիկ խելագարվում են: Լուիզան իր մեղմությամբ, ցածր ձայնով, արտիստուհուն բնորոշ շարժուձեւով կարող է հալեցնել ամենասառը տղամարդու սիրտը:

Անի Քոչարյան

Հ.Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնի դերասանուհին, որը մեծ ճանաչում ձեռք բերեց հեռուստասերիալների եւ ֆիլմերի շնորհիվ, իսկապես դասվում է մեր շոու-բիզնեսի ամենախնամված, սոլիդ կանանց թվին: Նիցա Կիցային, Ֆերրիին, Երանյակին մարմնավորած դերասանուհին իր տարիքից բավականին երիտասարդ է երեւում: Նրան առանձնակի հմայք է հաղորդում նաեւ գրական հայերենով խոսքը, կանացի ժեստիկուլյացիան:

Լուիզա Ներսիսյան

Թեպետ «Womens club» հումորային նախագծի շրջանակում Լուիզայի տարիքն ամեն առիթով քննարկման առիթ է դառնում, պետք է արձանագրել, որ նա ոչ միայն երիտասարդ է, այլեւ մի բան էլ իր տարիքից փոքր է երեւում: Լուիզան ամեն անգամ շլացնում է իր ոճային, համարձակ կանացի կերպարներով: Նա չի վախենում լինել էքստրավագանդ կին, կրել ոչ ստանդարտ հագուստ եւ աքսեսուարներ: Դերասանուհին այն կանանցից է, որոնց վստահաբար կարելի է տալ շքեղ որակումը:

Հասմիկ Կարապետյան

Այս երգչուհին հարցազրույցներից մեկի ժամանակ նշել է, որ ինքը տարիք չունեցող կին է: Եվ իսկապես, քառասունն անց երգչուհին երիտասարդ է երեւում, կանացի է, նրան առանձնակի հմայք են հաղորդում ձայնի յուրահատուկ նրբերանգներն ու սեթեւեթելու հատկությունը: Ֆոտոշարքերում ընդգծվում է նրա ներքին հասունությունն ու խելքը: Հասմիկի առավելություններից մեկն էլ այն է, որ նա չի դիմել որեւէ պլաստիկ միջամտության: Երգչուհին աչքի է ընկնում իր բնական տեսքով, ինչն էլ նրա այցեքարտերից մեկն է:

Լիլիթ Կարապետյան

Այս երգչուհին դեռեւս 1990-ականներից համարվում է հայկական շոու-բիզնեսի ամենացանկալի կանանցից մեկը: Տարիները կարծես պարզապես անցնում են նրա կողքով: Զարմանալի է, բայց նրա դեմքին դժվարությամբ կարելի է կնճիռներ գտնել: Երգչուհին պահպանել է նաեւ գեղեցիկ կազմվածքը: Հարցին, թե որն է նրա կանացիության գաղտնիքը, Լիլիթը պատասխանում է, որ հատուկ բանաձեւեր չունի. պարզապեսսիրումէկյանքըեւփորձումէորսալկյանքիամենմիգեղեցիկ պահը, ապրում է լիարժեք եւ իրեն շրջապատում պոզիտիվ մարդկանցով:

Վիվյեն Բաստաջյան

Այս դերասանուհին մեծ ճանաչում ստացավ հատկապես «Փեսացուն կրկեսից», «Թողություն» ֆիլմերում, «Եղբայրներ» հեռուստասերիալում մարմնավորած կերպարների շնորհիվ: Դերասանուհուն կանացիություն են հաղորդում ոչ միայն արտաքին հմայքը, այլեւ ներքին որակները, իմաստությունը: Նրա ինտելեկտը երեւում է նաեւ էկրանից եւ բեմից: Յուրահատուկ է նաեւ Վիվյենի փոքր-ինչ կոշտ, սակայն հիշվող ձայնը.դաայնձայներիցէ, որնանհնարէշփոթել: Դերասանուհին իր տարիքից փոքր չի երեւում, հակառակը՝ փայլում է հենց իր տարիքում: Նա ակտիվ կերպով օգտագործում է նաեւ աքսեսուարներ, որոնք ավելի են ընդգծում նրա կանացիությունը:

Անի Անտոնյան




Լրահոս