«Նորքի» ինֆեկցիոն կլինիկական հիվանդանոցում գտնվող եւ կորոնավիրուսով վարակված 4 անձինք այս պահին իրենց լավ են զգում: Այս մասին ArmLur.am-ին հայտնեց հիվանդանոցի տնօրեն Մհեր Դավիդյանցը:
Նրա խոսքով, վերջին երեք անձինք այս պահին բողոքներ չունեն եւ իրենց ավելի լավ են զգում, քան հիվանդանոց ընդունվելու պահին: Դավիդյանցը նաեւ հայտնեց, թե առաջիկա օրերին կրկին թեստ է արվելու մարտի 1-ին կորոնավիրուս հայտնաբերված քաղաքացու մոտ:
Հիշեցնենք, որ այս պահին Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսի չորս դեպք, ընդ որում՝ նրանցից երեքի մասին հայտնի դարձավ միայն երեկ: Վերջիններս Հայաստան էին ժամանել Իտալիայից, իսկ ավելի վաղ վարակվածը՝ Իրանից: