Թումո կենտրոնները Հայաստանում և Արցախում մինչև ապրիլի 12-ը ներառյալ փակ կլինեն

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Թումո ստեղծարար կենտրոնի սոցկայքի իր էջը տեղեկացնում է, որ Հայաստանի և Արցախի բոլոր Թումո կենտրոնները մինչև ապրիլի 12-ը ներառյալ փակ են լինելու:
«Թումոցինե՛ր և ծնողնե՛ր,

Հայաստանի և Արցախի բոլոր Թումո կենտրոնները մինչև ապրիլի 12-ը ներառյալ փակ են: Թումո կենտրոններում շուրջ 20 հազար պատանի է սովորում ու, հաշվի առնելով այդ բարձր ակտիվությունը, մենք, անվտանգության նկատառումներից ելնելով, որոշեցինք ժամանակավորապես դադարեցնել դասերը, որպեսզի նվազեցնենք բոլոր ռիսկերն ու հնարավորություն տանք թումոցիներին շարունակել իրենց առողջ և բնականոն առօրյան: Նորից կկարոտենք ձեզ ու անհամբեր կսպասենք հանդիպմանը»:

Հիշեցնենք, որ ՀՀ առողջապահության նախարարության «Ֆեյսբուքի» էջը հաղորդել էր, որ հանրապետությունում մինչ օրս իրականացվել է 262 հետազոտություն` 4-ը դրական արդյունքով: Բոլոր պացիենտները հոսպիտալացված են ինֆեկցիոն հիվանդանոցում»:




Լրահոս