Այս պահին քննարկվում է դպրոցները փակելու հարցը. մանրամասնում է Արմավիրի մարզպետը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ինչպես արդեն հայտնել ենք, Հայաստանում կորոնավիրուսի հայտնաբերված 3 դեպքերի պատճառով Էջմիածին քաղաքում ստեղծվել է խուճապային իրավիճակ, որտեղ բնակվում է կորոնավիրուսով վարակվածներից մեկը:

ArmLur.am-ի հետ զրույցում Արմավիրի մարզպետ Համբարձում Մաթևոսյանը հայտնեց, որ այս պահին Առողջապահության և  Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություններում քննարկում են դպրոցները ևս մի քանի շաբաթով փակելու հարցը:

«Հավանաբար որոշ ժամանակով դասերը կհետաձգվեն: Քաղաքում բոլոր խանութներն աշխատում են: Բոլոր մարդիկ, ովքեր շփվել են կորոնավիրուսով վարակված անձի հետ, մեկուսացված են: Իմ տեղեկություններով՝ տվյալ անձն իրեն լավ է զգում»,-ասաց նա:

Հիշեցնենք, որ Հանրապետությունում մինչ օրս իրականացվել է 262 հետազոտություն` 4-ը դրական արդյունքով: Բոլոր պացիենտները հոսպիտալացված են ինֆեկցիոն հիվանդանոցում:

Դեպքերից մեկի մասին հայտարարվել է մարտի 1-ին և 3-ը` մարտի 11-ին:

Մեկուսացված է թվով 88 անձ։

Լիդա Եղիազարյան




Լրահոս