
«Ժամանակ» թերթը գրում է. «Նավթի համաշխարհային գների հետ անկում են ապրում նաև գազի համաշխարհային գները: Միայն երեկ գազի գինը միջազգային բորսայում նվազել է 2,5 տոկոսով, իսկ նախորդ տարվա նոյեմբեր ամսվա հետ համեմատած՝ նվազել է 40-45 տոկոսով:
Հետաքրքիր է՝ ինչպես է այս փոփոխություններին արձագանքելու Հայաստանի գազամատակարար «Գազպրոմ Արմենիա» ընկերությունը. երևի գազի գինը հունիսից բարձրացնելով:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: