ՏԵՍԱՆՅՈՒԹ. Դատավորների ընդհանուր ժողովը չի կայանալու. կորոնավիրուսի հետևանքները

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթը գրել է, որ այսօր Աջափնյակ եւ Դավիթաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում կայանալու է դատավորների ընդհանուր ժողովը, որը պետք է ընտրի ԲԴԽ դատավոր անդամի: Նշենք, որ ԲԴԽ անդամ դառնալու համար կռիվ են տալիս Վճռաբեկ դատարանի 4 դատավոր՝ Ստեփան Միքայելյանը, Սուրեն Անտոնյանը, Գոռ Հակոբյանը եւ Արտակ Բարսեղյանը:

Դատական համակարգից մեզ հասած տեղեկությունների համաձայն՝ հիմնական մրցակցությունը կգնա երկու դատավորների միջեւ՝ Ստեփան Միքայելյանի եւ Սուրեն Անտոնյանի: Ի դեպ, «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ երեկ քննարկում է եղել՝ արդյոք կորոնովիրուսիհետ կապված, հնարավոր է, ժողովը հետաձգվի, սակայն արդյունքում որոշում է կայացվել, որ հրավիրված ժողովը ամեն դեպքում կկայանա: Ի դեպ, այս պաշտոնի տեղը թափուր է մնացել դատավոր Նախշուն Տավարացյանի հրաժարականից հետո, եւ, ըստ մեզ հասած լուրերի, դատավորը չի գալու կայանալիք ժողովին:

Քիչ առաջ ArmLur.am-ին հայտնի դարձավ, որ Դատավորների ընհանուր ժողովը չի կայանա կորոնավիրուսի տարածման պատճառով:




Լրահոս