«Լոռի» ՖԱ-ն հորդորում է ժամանակավորապես դադարեցնել ՀՀ առաջնության հանդիպումները

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հայաստանի Բարձրագույն խմբում հանդես եկող «Լոռին» հանդես է եկել պաշտոնական հայտարարությամբ,որտեղ հայտնում է իր մտահոգությունը կապված COVID-19 կորոնավիրուսի հետ.«Ֆուտբոլային ընտանիքի հարգելի ներկայացուցիչներ։ «Լոռի» ֆուտբոլային ակումբը իր մտահոգությունն է հայտնում կապված Կորոնավիրուսի տարածման հետ։ Մեր ակումբի դիրքորոշման հիմքում առաջինայինը մարդու առողջությունն է և նրա անվտանգությունը։ Ստեղծված իրավիճակում Լոռի ՖԱ-ն հորդորում է ֆուտբոլային ընտանիքին կայացնել ճիշտ որոշում և ժամանակավորապես դադարեցնել ՀՀ առաջնության հանդիպումները, ինչպես դա արել են Աշխարհի գերակշռող երկրներում։

Հակառակ դեպքում մեր ակումբը կքննարկի բոլոր հնարավոր ռիսկերը և անվտանգության նկատառումներից ելնելով կկայացնի ինքնուրույն որոշում, մասնակցել առաջիկա տուրի խաղին, թե ոչ»,- գրված է հայտարարության մեջ:

«Լոռիի» առաջիկա հանդիպումը նախատեսված է վաղը` մարտի 14-ին Գյումրիի «Շիրակի» հետ:

Հիշեցնենք, որ Հայաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը հասնում է 6-ի, մեկուսացվել են ավելի քան 5 տասնյակը:

Էդմոն Մարտիրոսյան




Լրահոս