
Հայաստանի ազգային հավաքականի նորանշանակ գլխավոր մարզիչ Խոակին Կապարոսը արդեն ժամանել է Հայաստան: ՀՖՖ պաշտոնական կայքը տեղեկացնում է, որ Կապարոսի մամուլի ասուլիսը եւս հետաձգվում է Հայաստանում կորոանվիրուսի տարածման հետ կապված: Ասուլիսը հետաձգվել է անորոշ ժամանակով: Հիշեցնենք, որ այն նախատեսված էր այսօր մարտի 13-ին:
Հիշեցնենք, որ ՀՖՖ-ն որոշում էր կայացրել հետաձգել բոլոր այն մրցաշարերը, որոնք անցնում են ֆուտբոլային գերատեսչության հովանու ներքո:
Նկարները եւ տեսանյութը` ՀՖՖ մամուլի քարտուղարության:
Էդմոն Մարտիրոսյան