Առողջապահության նախարարության մամուլի խոսնակը սոցցանցի իր էջում գրում է.
Նոր կորոնավիրուսային վարակի համաճարակային իրավիճակը
Մարտի 13-ի, ժամը 14։00-ի դրությամբ Հայաստանում իրականացվել է Կորոնավիրուսային հիվանդության 292 հետազոտություն` 8 դրական արդյունքով, որից 2-ը հաստատվել է քիչ առաջ: Պացիենտները հոսպիտալացված են ինֆեկցիոն հիվանդանոցում: Ջերմում է միայն թոքաբորբով հիվանդը, մնացած 7-ը գանգատներ չունեն:
Վերջին 4 դեպքը փոխկապակցված է հաստատված նոր կորոնավիրուսով Էջմիածնի քաղաքացու հետ, որոնք օրեր առաջ մեկուսացվել էին:
Հավելենք, որ մարտի 1-ին կարանտինային գոտի տեղափոխված քաղաքացիների լաբորատոր հետազոտությունները պատրաստ կլինեն մինչև օրվա ավարտ։
Առողջապահության նախարարությունը կոչ է անում`
✅Խուսափե’լ շնչառական վարակներով հիվանդների հետ
շփումից, անհնարինության դեպքում` օգտագործե’լ
անհատական պաշտպանիչ միջոցներ (դիմակներ),
✅-Հաճախակի լվանալ ձեռքերը` առնվազն 20 վայրկյան տևողությամբ, հատկապես սնունդ ընդունելուց առաջ,
✅-Գրիպանման երևույթների առկայության դեպքում, չզբաղվել ինքնաբուժմամբ, դիմե’լ բժշկի: