Պաշտպանության մամուլի խոսնակ Շուշան Ստեփանյանը սոցցանցի իր էջում գրառում է կատարել.
Պաշտպանության նախարարի մամուլի խոսնակ Շուշան Ստեփանյանը սոցցանցի իր էջում գրել է, որ ադրբեջանական կողմի տարածած լուրերը, թե հայկական զինուժը կրակ է բացել Ադրբեջանի Աբասբեյլի գյուղի ուղղությամբ, իրականությանը չեն համապատասխանում։
Ստեփանյանի խոսքով՝ Իջևանի հատվածում 12-12։30–ին Իջևանի ուղղությամբ հակառակորդը գնդացրով կրակ է բացել հայկական մարտական դիրքերի ուղղությամբ` խախտելով հրադարարի պահպանման ռեժիմը։ Կրակոցների հետևանքով որևէ վնաս չենք կրել, տուժածներ չկան: