Ինչ իրավիճակ է «Նորք» ինֆեկցիոն հիվանդանոցում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ինչպես հայտնի է, այս պահին կորոնավիրուսով վարակված հիվանդները գտնվում ենք «Նորք» ինֆեկցիոն հիվանդանոցում: ArmLur.am-ը տեղեկացավ, որ հիվանդանոցն այժմ աշխատում է արտակարգ ռեժիմով: Երեկվանից սկսած հիվանդանոցի մուտքը ՝ բակից սկսած, խիստ եւ ուժեղ հսկողության տակ է:

Բակի տարածքը հսկում են անվտանգությունն ապահովող աշխատակիցները, որոնք գրեթե ոչ ոքի թույլ չեն տալիս մտնել հիվանդանոցի տարածք՝ բացի հիվանդներից: Ավելին, այս պահին տեղեկություններ են շրջանառվում, թե այնտեղ գտնվող հիվանդներին որոշում են կայացրել տեղափոխել այլ հիվանդանոցներ եւ այնտեղ թողնել միայն կորոնավիրուսով այս պահին հիվանդներին եւ բերել հետագայում վարակակիրներին: Առողջապահության լրատվական ծառայությունից այս պահին դժվարացան հերքել կամ հաստատել տեղեկությունը՝ խոստանալով արձագանքել մի փոքր ուշ:




Լրահոս