Ադրբեջանում կորոնավիրուսով վարակման չորս նոր դեպք է հայտնաբերվել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ադրբեջանի չորս քաղաքացու մոտ, որոնք վերադարձել են Իրանից եւ Իտալիայից, նոր կորոնավիրուս Է հայտնաբերվել: Այդ մասին հայտնել Է երկրի կառավարությանն առընթեր օպերատիվ շտաբը:

«Ներկայում նրանք տեղավորված են հատուկ ռեժիմի հիվանդանոցներում: Հիվանդների վիճակը գնահատվում Է որպես նորմալ, կատարվում են բուժման համապատասխան միջոցառումներ»,-նշվում Է հաղորդագրության մեջ: Այդպիսով՝ ներկայում հանրապետության հիվանդանոցներում կորոնավիրուսից բուժվում Է 15 մարդ: Նրանցից 13-ն Ադրբեջանի քաղաքացիներ են, մեկական՝ Ռուսաստանի եւ Գերմանիայի, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:




Լրահոս