Արտոնյալ պայմաններ` Ամերիաբանկի ինտերնետ/մոբայլ բանկինգ համակարգերից օգտվելու համար

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ամերիաբանկը, շարունակելով հոգ տանել իր հաճախորդների անվտանգության մասին` ևս մեկ անգամ շեշտադրում է հեռակառավարման համակարգերից օգտվելու անհրաժեշտությունը և հայտարարում է արտոնյալ պայմաններ Բանկի Ինտերնետ/Մոբայլ բանկինգ համակարգերից օգտվելու համար:

Ս.թ. մարտի 13-ից մինչև ապրիլի 30-ը ներառյալ Ինտերնետ/Մոբայլ բանկինգ համակարգերից կարող եք օգտվել արտոնյալ պայմաններով.

  • Ֆիզիկական անձ հաճախորդների համար Ինտերնետ/Մոբայլ բանկինգ համակարգերի ակտիվացումը կլինի անվճար,
  • Իրավաբանական անձ հաճախորդների համար Ինտերնետ/Մոբայլ բանկինգ համակարգերի առաջին մեկ տարվա սպասարկումը կլինի անվճար:

Ծառայության տրամադրման պայմանագրի մեկ տարին լրանալուց հետո  կիրառվելու  է  Բանկում այդ պահին գործող սպասարկման վճարը:

Մանրամասների համար կարող եք այցելել հետևյալ հղումով` Օնլայն բանկինգՄոբայլ բանկինգ կամ զանգահարել +374 10 561111:




Լրահոս