
Գերմանիայի ֆուտբոլային լիգաների ղեկավարության պաշտոնական կայքը հայտնում է, որ առաջին եւ երկրորդ Բունդեսլիգաների առաջիկա տուրերը հետաձգվել են անորոշ ժամանակով։ Պատճառը COVID -19 կորոնավիրուսի լայն տարածումն է։ Մարտի 16-ին տեղի կունենա պրոֆեսիոնալ ակումբների ընդհանուր ժողովը, որտեղ կարող է որոշում կայացվել Գերմանիայի ներքին առաջնությունները դադարեցնել մինչեւ ապրիլի 2-ը։ Ավելի վաղ հետաձգվել էին նաեւ Անգլիայի, Իսպանիայի, Ֆրանսիայի եւ Իտալիայի առաջնությունները։ Դադարեցված են նաեւ Չեմպիոնների լիգան ու Եվրոպա լիգան։
Էդմոն Մարտիրոսյան