ԼՈՒՐ ԿԱԴՐ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Լուսանկարը՝ համացանցից

Կորոնավիրուսի թեման այնքան արդիական է դարձել, որ նույնիսկ խանութներում «կորոնա» անունով թխվածքներ են վաճառվում:

 

 

 

ՎՃԱՐՆԵՐ

ՀԱՐՑ. Ինչպե՞ս է հաշվարկվում բեռնատար ավտոմեքենաներով գործունեություն իրականացնելու համար հաստատագրված վճարի ամսական չափը:
Գրիգոր Մուրադյան (41 տարեկան)

ՊԱՏԱՍԽԱՆ. Գ. Մուրադյանի հարցին ի պատասխան՝ տեղեկացնում ենք, որ համաձայն «Հաստատագրված վճարների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 39-րդ հոդվածի՝ ավտոտրանսպորտային գործունեություն իրականացնելու համար հաստատագրված վճարի ամսական չափը հաշվարկվում է ելակետային տվյալի եւ ուղղիչ գործակցի արտադրյալի 2000-պատիկի չափով` դրամական արտահայտությամբ: Բեռնատար ավտոմեքենաներով գործունեություն իրականացնելու համար ելակետային տվյալ է համարվում ավտոմեքենայի բեռնատարողությունը` արտահայտված տոննաներով, իսկ ուղղիչ գործակիցները կապված են գոտիականության հետ:
Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտե

 

 

«ԺՈՂՈՎՈւՐԴ». Նշենք, որ ելակետային տվյալների կամ ուղղիչ գործակիցների փոփոխությունների (բացառությամբ գործունեության դադարեցման, ներառյալ` ժամանակավոր) դեպքում վճարողն այդ մասին գրավոր տեղեկացնում է իր գտնվելու վայրի հարկային տեսչության մարմնին նոր հայտարարություն (երկու օրինակից) ներկայացնելու միջոցով: Նախկին հայտարարությունը վերադարձվում է հարկային տեսչության մարմնին կամ ոչնչացվում վճարողի կողմից:

 

 

 

ՍՈՑԻԱԼԱԿԱՆ

ՀԱՐՑ. Ինչպե՞ս է տրվում ժամանակավոր անաշխատունակության նպաստը ամենամյա արձակուրդի ժամանակ: Ուզում եմ իմանալ՝ չվճարվող արձակուրդում կամ մինչեւ 3 տարեկան երեխայի խնամքի արձակուրդում գտնվող վարձու աշխատողին վճարվում է արդյոք ժամանակավոր անաշխատունակության նպաստ:
Ինեսա Օհանյան (34 տարեկան, ուսուցչուհի)

ՊԱՏԱՍԽԱՆ. Քաղաքացու հարցին ի պատասխան՝ հայտնում ենք, որ ամենամյա արձակուրդի ընթացքում ժամանակավոր անաշխատունակություն առաջանալիս վարձու աշխատողին նպաստը (բացառությամբ ընտանիքի հիվանդ անդամի խնամքի նպաստի) տրվում է ամենամյա արձակուրդի չoգտագործված (ամենամյա արձակուրդին եւ ժամանակավոր անաշխատունակությանը համընկնող) մասը Հայաստանի Հանրապետության աշխատանքային oրենսգրքով սահմանված կարգով oգտագործելու ժամանակահատվածի աշխատանքային oրերի համար` սկսած երկրորդ աշխատանքային օրվանից:
Չվճարվող արձակուրդում կամ մինչեւ երեք տարեկան երեխայի խնամքի արձակուրդում գտնվելու ժամանակահատվածում առաջացած ժամանակավոր անաշխատունակության դեպքում նպաստ չի տրվում` բացառությամբ հղիության եւ ծննդաբերության նպաստի:
Կենսաթոշակային համակարգի իրազեկման կենտրոն

 

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Նշենք, որ համատեղությամբ աշխատելու դեպքում վարձու աշխատողին նպաստ նշանակելու համար հիմնական աշխատավայրի գործատուի համար հիմք է համարվում ժամանակավոր անաշխատունակության թերթիկը, իսկ մյուս գործատուի (գործատուների) եւ լիազոր մարմնի համար` հիմնական աշխատավայրի գործատուի կողմից վավերացված ժամանակավոր անաշխատունակության թերթիկի լուսապատճենը:




Լրահոս