Կրիշտիանու Ռոնալդու․ Հայտնում եմ իմ աջակցությունը բոլորին, ովքեր պայքարում են տարածված վարակի դեմ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Պորտուգալիայի ազգային հավաքականի եւ Թուրինի «Յուվենտուսի» առաջատար Կրիշտիանու Ռոնալդուն անդրադարձել է վերջին իրադարձություններին եւ իր աջակցությունն հայտնել կորոնավիրուսով վարակված մարդկանց․

«Աշխարհը գնում է դեպի բարդ ժամանակներ․այն պահանջում է առավելագույն հոգատարություն եւ ուշադրություն բոլորիցս։ Ես այժմ խոսում եմ ոչ որպես ֆուտբոլիստ, այլ՝ հայր, զավակ եւ մարդ, ով անհանգստացած է վերջին զարգացումներով, որը ազդել է աշխարհի վրա։ Կարեւորն այն է, որ հետեւենք Առողջապահության համաշխարհային կազմակերպության խորհուրդներին եւ կառավարվող մարմիններին , թե ինչպես վարվել ստեղծված իրավիճակում։ Մարդկային կյանքի պահպանումը ամեն ինչից է վեր։ Ես ցանկանում եմ իմ խոսքերն ուղղել նրանց, ովքեր այս ընթացքում կորցրել են իրենց հարազատ ինչ-որ մեկին։ Հայտնում եմ իմ աջակցությունը այն բոլոր մարդկանց, ովքեր պայքարում են տարածված վարակի դեմ, ինչպես իմ խաղընկեր Դանիելե Ռուգանին։ Ես իմ անվերապահ երախտիքն եմ հայտնում այն բուժաշխատեղներին, ովքեր իրենց կյանքը վտանգում են հանուն ուրիշների»,- գրել է պորտուգալացի գերաստղը իր պաշտոնական էջում։

Էդմոն Մարտիրոսյան




Լրահոս