Գազի գինը մինչև օգոստոս չի թանկանա․ «Ժողովուրդ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ ««Գազպրոմ Արմենիա» ընկերությունը հայտ կներկայացնի Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով՝ սպառողի համար գազի սակագինը թանկացնելու համար: «Գազպրոմ Արմենիա» ընկերությունից «Ժողովուրդ» օրաթերթին փոխանցեցին, որ շարունակում են քննարկումները գազի սակագնի վերանայման հարցի շուրջ, ապա նշեցին, որ չի բացառվում, որ հայտով կդիմեն ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով։ Հիշեցնենք՝ ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը հայտարարել էր, որ պայմանավորվածություն կա՝ մինչեւ ապրիլի 1-ը հայաստանյան սպառողների համար գազի սակագինը չի փոխվի:

Այսինքն՝ ըստ փոխվարչապետի՝ մինչեւ այդ ժամկետը «Գազպրոմ Արմենիան»-ն հայտ չի ներկայացնի: Բայց, մյուս կողմից, արձանագրենք, որ ընկերությունը մինչեւ ապրիլի 1-ը հայտ չի ներկայացրել ՀԾԿՀ, իսկ եթե ապրիլի 1-ից հետո դիմի, ապա դա նշանակում է, որ գազի սակագնի փոփոխություն հնարավոր չէ՝ լինի մինչեւ հուլիս կամ օգոստոս ամիսները»:

Մանրամասները՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում։




Լրահոս